Ցավալի լուր. մահացավ նախարար Արմեն Երիցյանը
Քիչ առաջ Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-մայոր Արմեն Երիցյանը: Նախարարը մահացավ 55 տարեկան հասակում, դեկտեմբերի 25-ին կլրանար նրա 56 տարին:
Մահվան լուրը հաստատեց «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնի վարիչ Ա. Գնունին Fnews.am-ի հետ զրույցում:
Fnews.am-ի անձնակազմը ցավակցում է Արմեն Երիցյանի ընտանիքին , հարազատներին և ընկերներին ՝ կիսելով նրանց անսահման վիշտը:
