1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ցավոք, անկախությունը վտանգված է, եւ այդ վտանգն առկա է լինելու դեռ երկար ժամանակ. Պարգեւ սրբազան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ` այս օրերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթանում է համաժողով «Միջազգային կրոնական ազատություն եւ խաղաղություն» խորագրով, որին մասնակցում են մի շարք երկրների կրոնական կառույցների եւ քույր եկեղեցիների բարձրաստիճան ներկայացուցիչներ ու հոգեւորականներ, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը:

Համաժողովի ընթացքում քննարկվող թեմաներն են հակամարտության գոտիներում դեպի պաշտամունքի վայրեր մուտքի հնարավորությունը, կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների պաշտպանությունը, հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանումը: Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքի» հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հատուկ հանձնարարություններով նվիրակ, Արցախի թեմի նախկին առաջնորդ Գերաշնորհ Տ. ՊԱՐԳԵՎ արքեպիսկոպոս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ առանձնահատուկ կարեւորեց այսպիսի լայնամասշտաբ միջազգային համաժողովի իրականացումը:

–  Ցավոք, մշակութային ցեղասպանությունը շարունակվում է: Ինչպես Արեւմտյան Հայաստանում Թուրքիան բազմաթիվ վանքեր, եկեղեցիներ քանդեց, նույնը Ադրբեջանն է անում տասնյակ տարիների ընթացքում: Չմոռանանք, որ քանդեցին Նախիջեւանի 5 հազար խաչքարերը եւ այսօր էլ այն, ինչ իրենց հսկողության տակ է, բարբարոսաբար քանդում են ու փորձում հայկական հետքը ջնջել: Կարծում եմ` սա շատ կարեւոր գիտաժողով է, որպեսզի համաշխարհային հանրությունը ձայն բարձրացնի, եւ կասեցվի այս ցեղասպան, բարբարոս ձեռագիրը: Սա ամբողջ աշխարհի խնդիրն է, եւ հենց այդ միտումով էլ կազմակերպվել է այս մեծ եւ լայնամասշտաբ միջազգային գիտաժողովը:

– Սրբազան հայր, պատերազմի ընթացքում եւս ահազանգեր հնչեցվեցին նույն միջազգային հանրությանը, բայց լռեց...

– Չէի ասի, թե լռեց: Ձայն բարձրացրեց, բայց այն, ցավոք, բավական չէր եւ զորեղ չէր: Ավելի պետք է հնչեցնենք մեր ձայնը, որ նպատակի հասնենք` ոչ միայն մեզ` հայերիս, համար, այլ ամբողջ աշխարհի, որպեսզի ուրիշների հանդեպ էլ այդ բարբարոսությունը չկատարվի:

«ԵԹԵ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՍ ՏԱԼԻՍ ՄԵԿ ՈՒՐԻՇԻՆ, ԴՈՒ ԷԼ ԴՐԱ ԴԻՄԱՑ ՇԱՀ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՍ»

– Այս ամենից զատ կա նաեւ մեկ այլ զուգահեռ իրականություն, որտեղ հայաստանյան իշխանություններն ակտիվորեն խոսում են ճանապարհների բացման, սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի շուտափույթ իրականացման մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս փաստին:

– Եթե դու ճանապարհ ես տալիս մեկ ուրիշին, դու էլ դրա դիմաց շահ պետք է ունենաս, այսինքն` փոխադարձաբար շահ պետք է լինի եւ պետք է կարողանաս անվտանգությունն ապահովել: Ամեն ինչ պետք է ճշգրիտ հաշվարկված լինի:

– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք համատեղ կյանքը Ադրբեջանի հետ` բաց սահմաններով:

– Մոտակա ապագայում չեմ կարծում: Վերքերն այնքան շատ են եւ խորը, որ բավական դժվար է: Դրա համար երկար ժամանակ է պետք: Ճիշտ է, հավերժ պատերազմ չի լինում, ուշ, թե շուտ խաղաղություն պետք է լինի, որովհետեւ կողք կողքի ենք ապրում, բայց էլի եմ ասում` դրա համար ժամանակ է պետք:

– Ի դեպ, Թուրքիան ճանապարհների բացման հարցում կրկին նախապայմաններ է առաջ քաշում, թե Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում:

– Թուրքիայի ախորժակի մասին ամեն մի հայ գիտի, կարծում եմ` ավելորդ է դրա մասին խոսել: Իրենք իրենց շահն են հետապնդում, մենք էլ մեր շահը պետք է հետապնդենք: Թուրքիան ճանապարհների բացմանը պետք է գնա` առանց որեւէ նախապայմանի, ինչպես մենք ենք պատրաստ դրան, բայց նախապայման չենք դնում:

Մանրամասները՝Iravunk.com-ում

Զրույցը՝ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ 

 

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan