1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ծաղիկ Ռուբոն ինձ ունի աչոտ տալու»...

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ասպեկտը քննարկվել, վերլուծվել և գնահատվել է բավական հանգամանալից, իսկ ահա այդ սահմանային լարվածության ներքաղաքական կողմը կարծեք թե մնացել է հիմնական քննարկումների լուսանցքում:
Եւ չնայած նրան, որ վերջին օրերի ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության սառուցը կոտրվեց, այդուհանդերձ, պետք է նկատել, որ հատկապես գեներալ Մանվել Գրիգորյան-Ռուբեն Գեւորգյան (Ծաղիկ Ռուբո) հակադարձումներից հետո, երկու կողմի թիմակիցների շրջանում էլ անհստակություններ ու որոշակի լարվածություն կա, որի հետ կապված էլ Fnews.am-ը փորձեց մի քանի հարցադրում անել ԱԺ պատգամավոր, Արցախյան հերոսամարտի մասնակից Առաքել Մովսիսյանին`Շմայսին ով մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց.

-Նախ ասեմ, որ ես մամուլից եմ ծանոթացել Ծաղիկ Ռուբոյի այն հայտարարությանը, որը նա ուղղել էր Մանվել Գրիգորյանին: Ու նաեւ ծանոթ եմ Մանվելի կողմից արված այն հայտարարությանը, երբ նա ասում էր, որ ամեն մարդ պետք ա իր տեղը ունենա: Կարծում եմ ամեն ինչ տեղը-տեղին այդտեղ ասված էր: Իսկ ինչ վերաբերում է Ծաղիկ Ռուբոյի պահանջած «աչոտներին», ապա ասեմ, որ Ծաղիկ Ռուբոն ինձ ունի «աչոտ» տալու, քանի որ 89 թթ-ից մենք միասին ենք մեկնել Ղարաբաղ, իսկ մինչեւ 94 թ-ը չենք վերադարձել տուն`քանի դեռ զինադադար չի կնքվել: Այնպես որ, Ծաղիկ Ռուբոն այդքան բարոյական իրավունք չունի Մանվելին ասելու`որ 92 թթ-ից ես գնացել պատերազմ: Եթե ինքը 92 թթ-ից է գնացել, ուրեմն մենք էլ ենք գնացել 92-ից: Բայց մենք 89 թթ-ից որ գնացել ենք, Ծաղիկ Ռուբո չենք ճանաչել: Ռուբոն էդքան չկա, որ պատերազմի առումով մեզ հետ խոսա: Ամեն մի զոհվածի շիրիմին գրաված տարածքներում խաչքարեր ենք տեղադրել...նա էդքան բարոյական իրավունք չունի էդ թեմայով խոսալու: Թող գա տանենք մեր կռված ծակ ու ծուկերը ցույց տանք, ու թող նա էլ իրա կռված տեղերը ցույց տա: Եկել մի ամիս, երկու ամիս կռվել- փախել գնացել են, հետո էլ եկել են Հայաստան ու ասել, որ մեր «զադանիան» կատարել ենք: Դա նշանակում ա որ ինքը կռվել ա՞:
Ես չեմ ընդունում իրա ասածները, ինքը էդքան չկա, որ պատերազմի առումով Մանվելին թերագնահատի: Դա նշանակում ա` ինքը ինձ ա թերագնահատում. իմ զորքին, իմ ընկերներին, իմ զոհված ընկերներին, ովքեր կենաց-մահու կռիվ են տվել:
Էդ 92 թ-ի ասածների համար, կրկնում են Ծաղիկ Ռուբոն ինձ պիտի «աչոտ» տա, տենամ կարա՞ հաստատի, որ Մանվելը 92 թթ-ից ա մասնակցել պատերազմին:
92 թթ-ից մենակ մենք ստիպեցինք Մանվելին 5-րդ բրիգադան վերցնի, չէր ուզում վերցնել: Բայց մինչեւ էդ, մենք ջոկատներով միացանք նրան, մեզանից տարիքովն ինքն էր` Մանվելը, ու նա էլ դարձավ հրամանատար: Մենք ասացինք, որ դու պիտի լինես հրամանատար, ու ջոկատներով համախմբվեցինք. 90 թթ էր արդեն, ու սկսցեինք կռվել: Հետո տեսանք որ մեր ուժերը չի հերիքում, ասեցինք, որ բրիգադան պիտի վերցնես, որ ուժեղանանք շատանք:  Նա ո՞նց կարա տենց բան ասի ու տակից դուրս գա: Չի կարա տակից դուրս գա: Նայի աչքերիս ու տենամ կարա՞ ասի, որ 92 թթ-ից ա գնացել կռվել: 92-ին չէ, 89 թթ-ից  ենք մենք միասին  գնացել կռիվ: Հետո Մանվելի արածներն ասեմ, զորքի արածներն ասեմ, թե իրա «բալտատներ» ըլնելն ասեմ: Ես դա չեմ ընդունում: Տաքանում են, չեն կարում իրանց տիրապետեն: Ես ինչ ասում եմ հենց իրան ա վերաբերում, ոչ թե մեր մնացած ընկերներին: Ի միջի այլոց 90 թթ-ին Սասուն Միքաելյանն էլ էր իր ջոկատով կռվում Արցախի անտառներում, եւ ականտես էր, թե ով ինչով էր զբաղված այդ տարիներին: Եւ բոլորս էլ այդ ժամանակ կռվել ենք մեր ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի հրամատարության ներքո: Թող ոչ ոք չփորձի մոռանալ այդ մասին, ու աղավաղի մեր անցած ճանապարհը: Եւ հիմա էլ մենք շարունակելու ենք մինչեւ վերջ հավատարիմ մնալ մեր երկրի գերագույն հրամանատարին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
-Իսկ ինչքանո՞վ է արդարացի, երբ ներքաղաքական սրացումների ժամանակ, պարբերաբար շահարկվում է ազատամարտիկ եզրույթը:

-Մենք էս կռիվը ազգովի ենք հաղթել. Չեմ ուզում ասել մենք շատ ենք արել, երեք օրվա կռվածն էլ քիչ ա արել, բայց ստեղ մի հատ խնդիր կա. մի լիտրանոց Հայասիի, կամ երեք լիտրանոց ջերմուկով չի կարելի էդե տղերքին խաբել. Իբր հաց կերակրել ու հանել հասարակության դեմ: Կռված տղերքին չի կարելի իրար դեմ հանել: Ես ձեզ ասեմ, առանձին-առանձին նրանք բոլորն էլ իմ մոտ գալիս են: Ծաղիկ Ռուբոն չի գալիս, որովհետեւ ես նրան ընդհանրապես չեմ տեսել պատերազմի դաշտում: Պատերազմից հետո եմ ես նրան ճանաչել եմ: Միգուցե ինչ-որ տեղ ինքն էլ ա կռվել, չեմ տեսել: Մենակ տելեվիզրով եմ տեսել. չգիտեմ Ջերմուկի անտառներն ա, թե Մարտակերտի…Այ էդի չեմ կարա ասեմ: Բայց իրա եղբորը`Սամվել Գեւորգյանին ճանաչում եմ, որպես հզոր ու թասիբով տղու:
Եւ այսօր էլ բոլոր կռված տղաներն էլ`Մանվելն էլ, ես էլ, մյուսներն էլ մշտապես պետք է կանգնենք մեր պետության, մեր նախագահի ու ժողովրդի կողքին:
Դրա համար կոչ եմ անում Ռուբենին`Ծաղիկ Ռուբոյին(շոկալադ լիներ շոկոլադ կասեի,անունը Ծաղիկ ա, Ծաղիկ եմ ասում), որ հանդարտվի: Նա իրավունք չուներ Մանվելին պատասխանելու. կարող էր Մանվելին հանդիպեր ու դեմ առ դեմ խոսել: Բայց արդեն մինչեւ Մանվելին հասնելը մեզանից պետք ա անցնի, որ Մանվելին հասնի: Կարճ`կոնկրետ:


Իսկ այս լուսանկարները Արցախյան հերոսամարտի տարիների հուշերն են, ուր գեներալ Մանվելն ու Առաքել Մովսիսյանը իսկապես կռիվ էին տալիս...

 

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan