Ծաղիկ Ռուբոյի «ակտիվացումը» զայրացրել է գեներալներին
«Իրատես de facto» թերթը գրում է.
Ասում են, թե ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի վերջին «ակտիվացումները», ազատամարտիկների հետ հանդիպումները եւ նրանց, ըստ էության, ԲՀԿ-ի շուրջ «ամբարելը» խիստ վրդովեցրել են ԵԿՄ-ականներին ու հատկապես գեներալներ զույգին` Մանվել Գրիգորյանին եւ Սեյրան Սարոյանին: Ասում են նաեւ, թե «Երդվյալ ազատամարտիկների միություն» կառույցով Ռուբեն Գեւորգյանը նպատակ ունի սահմանափակելու ԵԿՄ-ի եւ հատկապես Մանվել Գրիգորյանի ազդեցության ոլորտները, Գագիկ Ծառուկյանն էլ խոստացել է ամեն կերպ աջակցել։
Ասում են, թե չի բացառվում նաեւ, որ առաջիկայում այս հարցով «հանդիպումատիպ» մի բան լինի գեներալների եւ Ռուբեն Գեւորգյանի միջեւ:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:
