«Ծաղկաձոր Մարիոթ»-ի տնօրինությունը պարզաբանում է.Կարեն Կարապետյանը հոյրանոցի սեփականատերը չէ
Սոցցանցերում և լրահոսում տեղ գտած լուրի կապակցությամբ, թե «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցը «հրաժարվել է տեղավորել» Արցախից տեղափոխվածներին, «Ծաղկաձոր Մարիոթ»-ի տնօրինությունը պարզաբանում է, որ հյուրանոցը ոչ թե մերժել է՝ տեղ չլինելու պատճառաբանությամբ, այլ տեղեկացրել, որ այս պահի դրությամբ հյուրանոցում բոլոր տեղերն ամրագրված են:
Ինչ վերաբերում է պնդմանը, թե հյուրանոցի «սեփականատերը Կարեն Կարապետյանն է», ապա դա իրականությանը բացարձակապես չի համապատասխանում՝ «Ծաղկաձոր Մարիոթ»-ը գտնվում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հաշվեկշռում։