Ծաղկաձորում կորոնավիրուսի կասկածով նաև բժիշկ է մեկուսացվել
«Իրատես» թերթը գրում է.
«Առողջապահության նախարարությունը, ըստ երևույթին, մի պահ շեղվել է ծխողների դեմ պայքարից ու որոշել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից համաշխարհային համաճարակ հայտարարված կորոնավիրուսի հետքերով գնալ: Ինչ խոսք, ողջունելի է, որ նախարարությունում չեն բավարարվել վարչապետի առաջարկած երկու դեղատոմսով՝ «թու-թու-թու»-ով և «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է»-ով, ու 70-ից ավելի մարդ մեկուսացվել է զբոսաշրջային Ծաղկաձորում:
Այս պահին մեկուսացված քաղաքացիների մեծամասնությունը էջմիածնից է, որտեղ նախարարությունն իրականացրել է «Նշանդրեք» օպերացիան ու միանգամից 57 մարդու մեկուսացրել:
Ըստ մեր ունեցած մեկ այլ տեղեկության, Ծաղկաձորում մեկուսացվածների մեջ նաև բժիշկ կա, ու չի բացառվում, որ նրա մոտ նույնպես կորոնավիրուս հայտնաբերվի: «Բժիշկը շտապօգնության ծառայությունից է: Նախորդ երկու օրերին ծառայության բրիգադների մեծ մասն օդանավակայանում է եղել, ինչի պատճառով մի շարք քաղաքացիների կանչն են ուշացրել: Ըստ երևույթին, վերադառնալուց հետո մեքենաներն ու արտահագուստը նորմալ չեն ախտահանվել»,- հավելեց մեր զրուցակիցը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում