Ծեծ, սպառնալիք, նվաստացում. Գերության 3 ամիսներ ու ապագայի նկատմամբ անասելի հավատ
Պատերազմի իրական «դեմքի», զինվորների մարտական ոգու եւ այդ ոգին կոտրել փորձողների, Բաքվի բերդում` հայրենիքի ու ծնողների կարոտը սրտում, ծեծի, նվաստացման ու անմարդկային վերաբերմունքին դիմանալու աներեւակայելի ուժի, թուրք զինվորականների սպառնալիքների, պարտքի զգացողության ու կյանքի հանդեպ չչարանալու արվեստի մասին ենք զրուցել 44-օրյա պատերազմի բովով անցած, երեք ամսվա գերության դժոխքով անցած 20-ամյա Լույս Տղա Կարեն Մանուկյանի հետ