Ծեծել է հղի կնոջը՝ պատճառելով հոգեկան տառապանքներ
38-ամյա տղամարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ հղի կնոջը ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար:
Ըստ մեղադրանքի՝ Հարությունը, շուրջ 2 տարի պարբերաբար գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում 3-4 անգամ բռունցքներով հարվածել է հղի կնոջ գլխին՝ դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանքներ, ինչի հետևանքով կինը հեռացել է տանից և դիմել Արմավիրի մարզի Պտղունք գյուղում գտնվող «Արմենիա Լայթհաուս» կանանց աջակցման կենտրոն։
Հարությունին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: