Ծեծի է ենթարկվել հայազգի դերասան Ալբերտ Մելիք-Փաշաևը
Այսօր Մոսկվայում ծեծի է ենթարկվել հայտնի հայազգի դերասան Ալբերտ Մելիք-Փաշաևը։ Հոգեկան հիվանդությամբ տառապող երկրպագուն երկար հետապնդումներից հետո ներխուժել է դերասանի մոսկովյան բնակարան եւ նրան դաժան ծեծի ենթարկել, ենթադրաբար այն բանի համար, որ նա հրաժարվել է երկրպագուին ինքնագիր տալ եւ լուսանկարվել նրա հետ։ Հարձակումն իրականացրած երկրպագուն արդեն ձերբակալվել է, իսկ դերասանը ուղեղի ցնցումով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն: