Ծեծկռտուք՝ ԱԺ-ում․ Մարուքյանի ելույթից հետո կրքերը շիկացան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ ծեծկռտուք սկսվեց։ Տեղից արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Մարուքյանը բարկացավ. «Պարոն՛ Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար»: Դրանից հետո պատգամավորները մոտեցան և սկսեցին հարվածել միմյանց, ծեծկռտուք սկսվեց նախ Մարուքյանի և Միքայելյանի միջև, ինչին միացան մի շարք պատգամավորներ։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորներին խնդրեց դահլիճից դուրս գալ, հետո վերադառնալ, սակայն տեսնելով, որ իրավիճակը չի հանդարտվում, ընդմիջում հայտարարեց: Մանրամասները՝ տեսանյութում։
