Ծեծկռտուք եւ կրակոցներ Երեւանի Կենտրոնում Next հագուստի սրահի մոտ. կան վիրավորներ
Shamshyan.com-ի տեղեկություննեով քիչ առաջ ծեծկռտուք եւ կրակոցներ են հնչել Երեւանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ամիրյան փողոցում Next հագուստի խանութ սրահի մոտ անհայտ անձանց միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ գազային ատրճանակով կրակոցներ են հնչել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ոչ թե հրազենի ստացած կրակոցների հետեւանքվ, այլ՝ ծեծի: Այս պահին նշված վայր են ժամանել մեծ թվով Ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցներ՝ բաժնի պետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների, ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունն ու դեպքի հանգամանքները: