Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. կանայք տեղափոխվել են հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել սեպտեմբերի 7-ին Երևանում կանանց մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:
Ժամը 16:00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում միմյանց հետ վիճաբանել, այնուհետև հարվածներ են հասցրել Երևան քաղաքի բնակիչներ 33-ամյա Լիլիթ Հ-ն և 34-ամյա Իզաբելլա Մ-ն:
Ծեծկռտուքի հետևանքով Լիլիթ Հ-ն քթի կոտրվածք տեղաշարժով ախտորոշմամբ, իսկ Իզաբելլա Մ-ն ձախ դաստակի 4-րդ մատի կոտրվածք ախտորոշմամբ տեղափոխվել են «Արամյանց» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով` կանանցից մեկն աշխատում է VIP ավտոդպրոց ՍՊԸ-ում որպես մենեջեր:
