Ծեծկռտուք «Օջախ» ռեստորանում՝ ՀՀԿ տարեկան քեֆի ժամանակ.
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ «Օջախ» ռեստորանում կայացած ՀՀԿ տարեկան քեֆի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել Տնտեսագիտական համալսարանի տխրահռչակ պրոռեկտոր, Հովիկ Աբրահամյանի հովանավորյալ Սևակ Խաչատրյանի՝ հայտնի Սաքուլիկի, և քաղաքապետի արարողակարգի ծառայության ղեկավարի միջև:
Ինչպես նշեցին մեր աղբյուրները, քաշքշուկը շարունակել են դահլիճից դուրս: Գինովցած տաքգլուխ պրոռեկտորին և նրա «սաքուլիկներին» հանդարտեցնելու են եկել քաղաքապետն ու Կարեն Ավագյանը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում
