Ծեծ ու ջա՞րդ, թե՞ ուղեւորի կապրիզ
Hraparak.am-ը տեղեկություններ ստացավ, որ նախօրեին, երեկոյան Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ընդհարում է եղել, անգամ բանը հասել է ծեծ ու ջարդի, ինչ որ անձինք վնասվածքներ են ստացել եւ ինքնաթիռը հետ է գնացել, ինչի պատճառով ժամը 20։00-ի Երևան-Մոսկվա չվերթը հետաձգվել է մինչև գիշերվա 1-ը։ Երեկ մենք կապվեցինք Քաղավիացիայի մամուլի պատասխանատու Ռուբեն Գրձելյանի հետ, ով մեզ փոխանցեց․ «Լուրջ միջադեպ չի եղել։ Մոսկվայից գալուց ուղևորներից մեկը պահանջել է, որ իրեն իջեցնեն ինքնաթիռից, ասել է, որ ուզում է հետ դառնալ։ Ինքնաթիռը ստիպված կրկին իջեցրել են։ Անվտանգության նկատառումներով նման դեպքերում բոլոր ուղևորներին իջեցնում են, օդանավը ստուգում են և նոր թռիչք են կատարում։ Ուշացումը կապված է եղել սրա հետ»։
Աղբյուրը ` Hraparak.am