1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ցեմենտ ներկրող ընկերությունները մտավախություն ունեն

Հարգելի պրն վարչապետ,

Ես՝ ցեմենտ ներմուծող <<ՆԱՄԵ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Սուրեն Հարությունյանս, և ցեմենտ ներմուծող գործընկերներս, հանդիսանալով Ձեր քաղաքական համախոհները, ցավում ենք, որ տեսնում ենք նմանություններ ներկայիս և նախորդ կառավարությունների գործելաոճերի միջև: Այս նամակը լի է ակնկալիքով, որ Ձեր կողմից ուշադրություն կդարձվի ներքոնշյալ խնդրին և կտրվեն համապատասխան ցուցումներ այն շտկելու նպատակով:
Մասնավորապես՝ խոսքը ցեմենտի ներմուծման համար՝ որպես սակագնային կարգավորման գործիք, այսպես կոչված հսկիչ գների մեխանիզմների կիրառման մասին է, որի վերաբերյալ տնտեսվարողներն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա բազմաթիվ վերապահումներ ունեն:
Տնտեսվարողներին մտահոգվելու տեղիք է տվել օրերս <<Ազատություն>> ռադիոկայանի եթերում հեռարձակվող <<Ֆեյսբուքյան ասուլիս>> հաղորդաշարի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հայտարարությունը հսկիչ գների կիրառումը շարունակելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ օգտատիրոջ հարցին, թե ինչու է ցեմենտ ներմուծողների համար շուկայում սահմանված մեկ տոննայի համար 100 դոլլար հսկիչ գինը բարձրացվում մինչև 300 դոլար, երբ ցեմենտի մանրածախի գինը ՀՀ տարածքում 100 դոլար է, Անանյանը պատասխանել է, թե դա արվում է ներքին արտադրողների շահերը պաշտպանելու համար, հակառակ դեպքում՝ իրանական ցեմենտի` շուկա ներմուծման դեպքում տեղական արտադրողները մրցունակ չեն լինի: Ավելին՝ վերջինս իր ֆեյսբուքյան էջում ուղղակի տեղադրել է. << Հսկիչ գնի բարձրացումը պայմանավորված է հայրենական արտադրող ընկերությունների համար մրցակցային հավասարություն ապահովելու հետ, քանի որ նրանք գործում են իրենց տեխնիկական կարողությունների մոտ 30 տոկոսի շրջանակներում և ներմուծողների համեմատ գտնվում էին տնտեսական խտրական իրավիճակում>>:
Ստացվում է, որ այսպես կոչված հսկիչ գների կիրառման ճանապարհով ՊԵԿ-ը իրականացնում է սակագնային կարգավորում: Սակայն մի պահ հիշենք, թե հսկիչ գների կիրառման մեխանիզմն ինչ է իրենից ներկայացնում:
Համաձայն ԵՏՄ մաքսային օրենսգրքի հսկիչ գները կիրառվում են այն դեպքում, երբ անհնար է իրականացնել ապրանքների մաքսազերծում գործարքի գնի մեթոդով, և հսկիչ գինը ընդամենը մաքսազերծում իրականացնելու համար մեթոդ է, որը ստիպում է տնտեսվարողներին իրենց ապագա հարկերի մեծ մասը վճարել մաքսային սահմանին, այսինքն՝ պարտադրվում է, որ տնտեսվարողը մաքսազերծի ապրանքը մանրածախի գնով: Իսկ նույն գործող օրենսդրության համաձայն սակագնային կարգավորման մեխանիզմների շարքին են դասվում մաքսատուրքերը, դեմպինգային հարկերը և նմանատիպ գոծիքները: Նշված գործիքների կիրառմամբ է, որ ամբողջ աշխարհում իրականացվում է տեղական արտադրողների շահերի պաշտպանությունը:
Նշվածի հիմքում դրված է մի պարզ բանաձև՝ այս կամ այն ոլորտի, կամ տնտեսվարողի շահերը այս կամ այն հարևան երկրի մրցակիցներից պաշտպանելու հարցը չպետք է որոշի ՊԵԿ-ը, այլ՝ ազգային ժողովը: Այսինքն՝ հսկիչ գների կիրառումը գործիքակազմ է, որը լիարժեք գտնվում է ՊԵԿ-ի ձեռքերում, իսկ ՊԵԿ-ը այն մարմինը չէ որ կարող է ճիշտ գնահատել վերը թվարկված հարցերի հանրային կարևորությունը և լիարժեք պատկերացնել այդ որոշումների բոլոր արտաքին քաղաքական հետևանքները: Հենց դրա պատճառով է, որ սակագնային կարգավորման գործիքակազմում, այն է՝ մաքսատուրքերի և/կամ դեմպինգային հարկերի թվին չեն դասվում հսկիչ գների կիրառումը: Այսինքն՝ նշված փոփոխությունները իրականացվում են օրենսդրական միջամտություններով, հետևաբար և ազգային ժողովի կողմից:
Բոլորս գիտենք, որ նախկին իշխանությունների կողմից հսկիչ գինը դարձել էր ընտրյալների մենաշնորհները ուժեղացնելու հզոր լծակ:
Եթե գյուղմթերքի գները չբարձրացնելու և գյուղացու շահերը պաշտպանելու համար նախկինում պետությունը գործարարին թույլ էր տալիս ԱՁ-ներ բացել ու գործել անօրինական դաշտում, որը բացահայտվեց և դատապարտվեց, նույն սկզբունքը վերաբերում է ոչ սակագնային կարգավորման գործիքը որպես սակագնային արգելապատնեշ օգտագործելու խնդրին:
Ներկայիս ՊԵԿ նախագահը իր առաջին ելույթներից մեկում, քննադատելով ԱՁ-ների <<դաբրոյի>> հարցը հայտարարեց օրենքի գերակայությունը, և այսօր մեր կարծիքով նա կրկնում է նույն սխալը ինչ արվել էր ցանցային սուպերմարկետներին գյուղմթերքի վաճառքի ծավալները ԱՁ-ներով քողարկելու <<դաբրոյի>> ժամանակ, այն է, անշուշտ, հետապնդելով բարի և ազգանվեր նպատակ, դիմում է անօրեն քայլի:
Կրկնում եմ՝ ցանկացած երկրից ցանկացած ապրանքատեսակի մասով հայրենական արտադրողի շահերի պաշտպանությունը կարող է իրականացվել միայն մաքսատուրքերի, դեմպինգային հարկերի և նմանատիպ գործիքների միջոցով, որոնց փոփոխությունը բացառապես ԱԺ-ի գործառույթն է: Կիրառելով հսկիչ գների միջոցով սակագնային կարգավորում՝ այսօրվա կառավարությունը նույն շարքում է կանգնում նախկինի հետ, որը տվել էր ԱՁ-ների <<դաբրոն>>:
Ցեմենտ ներկրող կազմակերպությունները մտավախություն ունեն, որ այս խնդրի վերաբերյալ Դուք և Ձեր քաղաքական թիմը պարզապես անտեղյակ եք, կամ էլ հարցն այլ կերպ է մատուցվում Ձեզ:
Սա բոլորովին չի համապատասխանում իրապես իրավական պետություն ստեղծելու քաղաքականությանը, որը որդեգրել եք Դուք: Մեր ձայնը բարձրացնելով՝ ցանկանում ենք վստահ լինել, որ մեր երկրի կայացման համար որդեգրված սկզբունքները կիրականացվեն օրինականության մթնոլորտում:

<<ՆԱՄԵ>> ՍՊԸ-ի տնօրեն՝
Սուրեն Հարությունյան

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan