Ցեղասպանության կանխարգելման խնդիրը կարևոր հարցերից մեկն է, բայց աջնահերթ չէ. ԱԳ փոխնախարար
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը։ Վերջինս ասել էր, թե՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում չէ:
ԱԳ փոխնախարարն ընդգծեց, որ խոսքն առաջնահերթությունների մասին էր, բայց այլ տեսանկյունից մենք անում ենք մի շարք քայլեր օրինակ, ցեղասպանության կանխման առումով:
«Դեկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի գլոբալ ֆորումը, որը բավականին ամբիցիոզ ծրագրով է: Մեզ համար ցեղասպանության կանխարգելման խնդիրը մնում է կարևոր հարցերից մեկը: Խոսքն այստեղ առաջնահերթ լինել-չլինելու մասին էր»,-ասաց Պարույր Հովհաննիսյանը: