Ցեղասպանությանը նվիրված ինստալյացիա Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում
«Նվիրվում է բոլոր նրանց, ում փոքրիկ, վիրավոր ոտքերը չդիմացան գաղթի սոսկալի ճամփաներին... ու ընկան, այդպես էլ չփարվելով Ամենայն Հայոց Որբերի Հայրիկ Հովհաննես Թումանյանին...»
Այս հոգեցունց ինստալյացիան պատրաստել է ցուցադրության Հովհ.Թումանյանի տուն-թանգարանը Երևանում: Բոլոր կոշիկները բերել են իրենց տներից տարբեր դպրոցների աշակերտները: Կոշիկների այս սիմվոլիկ շարքը փողոցից բարձրանում է մինչև թանգարանի մուտքի դուռը` յուրօրինակ կամուրջ դառնալով անցյալի և ներկայի միջև:
Ռուբեն Շուխյան