Ցեխավիկ ՀՀԿ-ականները
Քաղաքական անեկդոտը Մեսրոպ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից.
«ՀՀԿ-ի «պարտշկոլա» բացելու մասին տեղեկությունը մի սովետական անեկդոտ հիշեցրեց, որ հասկանալի կլինի հիմնկանում նրանց, ովքեր հիշում են ինչ էր ռայկոմը, եւ ինչ էին «ցեխավիկները».
Մի «ցեխավիկ» գնում է «պարտշկոլա» է ընդունվում: Ընկերները ասում են. «Այ ախպեր, էդ պարտդպրոցը ինչի՞դ է պետք, ցեխը ունես, փողը կա...»: Պատասխանում է. «Ավարտեմ, դիպլոմը ստանամ, գամ էս կողմերում մի հատ Ռայկոմ բացեմ...» »: