Չարչրկված հարցը, այս օրերի բողոքը քաղաքակա՞ն է, թե՝ ոչ
Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.
«Քաղաքականությունը պայքար է իշխանության համար՝ նրանք, ովքեր այն ունեն, ուզում են պահպանել, նրանք, ովքեր չունեն, ուզում են նվաճել: Դրա մեջ ոչ մի վատ բան չկա, բայց, չգիտես ինչու, մեր քաղաքական գործիչները դրսևորում են անհասկանալի ամոթխածություն, սքողում են այդ ակնհայտ փաստը և կուրծք են ծեծում, թե իրենք պայքարում են ժողովրդի, արդարության և պայծառ ապագայի համար:
Հիմա չարչրկված հարցը, այս օրերի բողոքը քաղաքակա՞ն է, թե՝ ոչ: Եթե Բաղրաման պողոտայում հավաքվել են կուսակցությունների երիտթևերի ներկայացուցիչները, նրանց համակիրները, և նրանց նպատակն է հասնել իշխանափոխության, ուրեմն բողոքը քաղաքական է: Եթե մարդիկ հավաքվել են զուտ այն նպատակով, որ էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրանա, հասնեն «չեղարկման» [ինչպե՞ս, ո՞ւմ կողմից], ուրեմն բողոքը քաղաքական չէ: Ինչպե՞ս է իրականում դժվարանում եմ ասել: Ցուցարարների հետ անմիջական շփումը «քաղաքականի» տպավորություն չի թողնում: Լրատվամիջոցներից, համացանցից, Ֆեյսբուքից կարելի է միշտ հակառակ եզրակացությունն անել»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։