«Չարիքի առանցք համարվող երկրները պոզով-պոչո՞վ են լինում». Սուրեն Սահակյան
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեծամորի ատոմակայանին հնարավոր հարված հասցնելու Ադրբեջանի ՊՆ հոխորտանքը էդ երկիրը միջազգային հարթակներում տեռորիստական համարելու նախադրյալներ ա ստեղծում։ Չարիքի առանցք համարվող երկրները պոզով-պոչո՞վ են լինում։ Դե խոշոր հաշվով էսօրվա Թուրքիայի դաշնակիցը այլ լեզու դժվար էլ բանեցներ, բայց էդ լեզվի սայթաքումները դիվանագիտական համապատասխան կորպուս ունենալու դեպքում կարելի ա օգտագործել ի բարօրություն տարածաշրջանային ու միջազգային խաղաղության՝ չեզոքացնելու դրանց սպառնացող խոչընդոտները»: