Չդարձավ վարչության պետ, դարձավ մարզպետի օգնական
Ինչպես տեղեկացրել էինք, Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ժամանակավոր պաշտոնակատար Հերմինե Ադամյանին թույլ չէին տվել մասնակցել քաղաքացիական ծառայության խորհուրդի մրցույթին, քանի որ չէր համապատասխանում ներկայացված չափանիշներին՝ մասնավորապես չունի քաղծառայության առնվազն 5 տարվա ստաժ, քաղծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, գիտակ աստիճան և այլն:
Սակայն, Հերմինե Ադամյանը հերքել էր այս լուրերը:
Նշել էինք, որ մրցույթից հետո Կոտայքի մարզպետարանում խոսակցություններ էին պտտվում, որ Կոտայքի մարզպետը որոշել է, որ Հերմինե Ադամյանը հայեցողական պաշտոն կզբաղեցնի: Եվ ահա այս խոսակցությունները երկար սպասեցնել չտվեցին: Նոյեմբերի 29-ին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը իր հովանավորյալին նշանակվեց իրեն օգնական՝ մարզպետարանի ենթակայության կրթության, մշակույթի եւ սպորտի ու առողջապահական համակարգերին վերբերվող հարցերով, ամսական՝ 297 հազար 630 դրամ աշխատավարձով:
http://hraparak.am/?p=132333&l=am/chdardzav+varchutyan+pet+dardzav+marzpeti+ognakan
