Չեչնիայի նախագահը բռնցքամարտել է ռեփեր Թիմաթիի հետ
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հրապարակել է իր ու երգիչ Թիմաթիի բռնցքամարտի տեսագրությունը:
«Դոժդ» հեռուստաընկերության փոխանցմամբ` Կադիրովը այս առիթով հայտարարել է, թե Թիմաթիին նոկաուտի չի ցանկացել ենթարկել, ինչպես նաև հայտնել է, որ Թիմաթին այդ մարտից հետո «ողջ առողջ» է:
Կադիրովը ասել է, որ միշտ աշխատում է հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ, իսկ ժողովուրդը Թիմաթիին սիրում է, դրա համար էլ նա նոկաուտի չի ենթարկել «ժողովրդի սիրելիին»: Սակայն «բոքսը դաժան է եղել»,-խոստովանել Կադիրովը: Նա հույս է հայտնել, որ իր ընկեր Թիմաթին այդ մարտից «զգացմունքային հիշողություններ» կպահպանի:
Նույնի առիթով Թիմաթին էլ սոցցանցերում գրել է, թե ողջ է մնացել միայն սաղավարտի շնորհիվ: Երգիչը Չեչնիայի նախագահին «դիմացել է» միայն 2 ռաունդ:
Աղբյուրը հայտնում է, որ մի քանի շաբաթ առաջ բռնցքամարտի մրցության ժամանակ Կադիրովի կողը կոտրել էին:
Մենամարտի տեսագրությունը հնարավոր է դիտել սկզբնաղբյուր կայքում` հղումով: