Չէի էլ մտածում, որ մի օր այսքան կմտերմանանք
Այսօր Եվա Ռիվասի ծննդյան օրն է։
Չգիտեմ ինչ կանի ինձ Եվան՝ էս նկարի հրապարակման համար, բայց էսօր ինձ ամեն ինչ կարելի է... Ցանկացած արտիստ, որ բեմի վրա է, սեփական դրաման ունի՝ վայրիվերումներով ու ճակատագրի անակնկալներով։ Եվան էլ։ Աննկարագրելի էմոցիոնալ մարդ, բայց միշտ զգուշավոր քայլերով, անասելի նվիրված ԸՆԿԵՐ, որ ամենախիստը կարող է լինել ու ամենաքննադատողը, բայց ամենաարագ հասնողն ու օգնողը, աշխարհիամենաբարդ կինն ու ամենապարզ կանացիությունը՝ հոգատար ու նվիրված... Եվայի հետ առաջին հարցազրույցս արել եմ 18 տարեկանում, ու չէի էլ մտածում, որ մի օր այսքան կմտերմանանք, բայց արի ու տես...Ես իսկապես քիչ հաջողակներից եմ, որ նման ընկեր ունեմ, ու տխուր թե ուրախ պահերին ես կարող եմ միշտ դիմել նրան... Շնորհավոր ծնունդդ Եվս, ամենակարևոր ու լավագույն հաղթանակները դեռ առջևում են, ու դեռ երկար ենք միասին տոնելու ձեռքբերումներդ։