Չելոյանց.«Սպարտակը» հետաքրքրված էր Մխիթարյանով, բայց...»
«Սպարտակի» տնօրենների խորհրդի անդամ և բաժնետեր Ջիվան Չելոյանցը պատմել է մոսկովյան ակումբի հետաքրքրության մասին Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ, գրում է sports.ru կայքը:
Շատերն են կապում Յուրա Մովսիսյանի և Արաս Օզբիլիսի տեղափոխությունը «Սպարտակ» Ձեր անվան հետ: Արդյոք ունեցա՞վ նրանց ազգությունը որևէ դեր այդ հարցում: Չէ՞ որ այլ թեկնածուներ էլ կային:
-Ազգությունը ոչ մի կապ չուներ: Յուրան և Արասն այնպիսի պրոֆեսիոնալ մակարդակ ունեն, որը համապատասխանում է «Սպարտակին»:
Ինչպե՞ս եք գնահատում նրանց ելույթները: Արդարացրի՞ն ձեր սպասելիքները:
-Իմ անձնական կարծիքն է, որ Մովսիսյանը լիովին հարմարվել է թիմի խաղին, նա հիմնական կազմի ֆուտբոլիստ է: Արասը դեռ լիովին չի ադապտացվել թիմի կազմում, սակայն հիմա նա լավագույններից է իր դիրքում:
Առավել մանրամասն` Sport.am-ում: