Չեմ էլ ուզում խոսել անձնական վիրավորանքների մասին, իսկ Cosmo գիշերը համարում եմ ստացված
Երևան Մոլլ-ում երեկ տեղի ունեցած Cosmopolitan Shopping գիշեր միջոցառման ընթացքում հաճախորդներին սպասվում էր բազմաթիվ անակնկալներ և խաղարկություններ, ինչպես նաև՝ մի շարք խանութ-սրահներում զեղչեր: Սակայն ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր գրառման տեսքով իրենց դժգոհություններն էին հայտնել` կապված խանութ-սրահներում սահմանված զեղչերի հետ ու բավականին կտրուկ արտահայտվել Cosmopolitan Հայաստան ամսագրի գլխավոր խմբագրի` Հրաչուհի Ութմազյանի մասին:
Այս առիթով Aseksoe.am-ի թղթակիցը կապ հաստատեց Հրաչուհի Ութմազյանի հետ` ճշտելու բոլոր մանրամասները:
Մեզ հետ զրույցի ընթացքում Հրաչուհի Ութմազյանը նշեց, որ Cosmo գիշերը ինքն ավելի քան կակյացած է համարում:
«Նման հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են, որ մեր հասարակության մեջ նման մարդիկ փորձում են իրենց խղճուկ հոդվածների միջոցով ուշադրություն սևեռել իրենց վրա: Չեմ էլ ուզում խոսել անձնական վիրավորանքների մասին, որոնք սովորաբար ենթարկվում են օրենքի սահամններում պատասխանատվության: Ես մշտապես հետամուտ եմ եղել իմ իրավունքների պաշտպանությանը և հարկ եղած դեպքում պատրաստ եմ մտնել դատարան»,- նշեց Հրաչուհին:
Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիների բողոքներին, որոնց դժգոհությունը պայամանավորված էր խանութ-սրահներում զեղչեր չլինելու հետ, Հրաչուհի Ութմազյանը պատասխանեց, որ չի էլ պատրաստվում ոչ մի բացատրություն տալ.
«Մենք ամեն ինչ արել ենք ըստ արժանվույն, ամբողջ տեղեկությունը եղել է մեր պաշտոնական կայքում: Որևէ մեկը որևէ մեկին չի ստիպել այդ օրը լինել Երևան Մոլլ-ում»:
Մանրամասները` սկզբնաղբյուրում: