«Չեմ կարծում, որ Փաշինյանի հրաժարականի առիթ կա». Վահրամ Բաղդասարյան
«Ինձ թվում է՝ իմաստ էլ չունի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Որովհետև աշխատում է և պետք է հնարավորություն ունենա իր աշխատանքով ապացուցել ամեն ինչ: Չեմ կարծում, որ վարչապետի հրաժարականը առիթ է Ազգային ժողովի արձակման համար: Երբ տեսնենք կան խանգարող հանգամանքներ, կարող ենք այդ մասին մտածել, առայժմ նրան խանգարող որևէ հանգամանք չկա: Մենք աջակցում ենք կառավարության բոլոր դրական ծրագրերին և պետք է աջակցենք: Չեմ կարծում, որ Փաշինյանի հրաժարականի առիթ կա»,- այսօր Աժ-ում խոսելով խորհրդարանի լուծարման և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած մտավախության մասին, թե իր հրաժարականից հետո ՀՀԿ-ն կարող է թաքուն վարչապետ առաջադրել ու անցկացնել իր թեկնածուին, ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Բաղդասարյանը հավաստիացրել է, որ եթե մեկ տարին լրացած լիներ, էլի իրենք փորձ չէին անի Փաշինյանի հրաժարականը պահանջելու. «Եթե ինքը զգում է, որ կան խանգարող հանգամանքներ իր աշխատանքի հետ կապված, դա այլ խնդիր է»,- եզրափակել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
