Չեմ պատրաստվում հեռուստասերիալով երկարաժամկետ ներկայանալ. Լուիզա Ղամբարյան
Life.panorama.am-ը գրում է. Արդեն մի քանի օր է դերասանուհի Լուիզա Ղամբարյանին հեռուստադիտողը տեսնում է «Աբելի քույրը» հեռուստասերիալում, որտեղ նրա կերպարի էությունը շատ պարզ է՝ նա իր մասնկացությամբ հորդորում է առողջ ապրել և հղիությունից առաջ հետազոտվել առողջ սերունդ ունենալու համար:
Հիշելով նախկին հարցազրույցները, որոնցում Լուիզա Ղամբարյանը քանիցս հայտարարել է, որ «Հարազատ թշնամի» հեռուստասերիալից հետո հեռուստատեսային երկրաժամկետ դադար է վերցնելու, կայքը փորձել է հետաքրքրվել, թե ինչո՞վ էր պայմանավորված դերասանուհու այդ որոշման չեղարկումն ու ինչո՞վ էր գայթակղիչ նոր սերիալում նկարահանվելու առաջարկը:
««Աբելի քույրը» հեռուստասերիալը ձեռնամուխ է եղել մի նախագծի, ըստ որի կոչ է արվում հղիությունից առաջ նախապես հետազոտվել, որպեսզի առավել առողջ երեխաներ լույս աշխարհ բերենք: Այսինքն սա, բացի գովազդային բնույթ կրելուց, նաեւ ուսուցողական նշանակություն ունի, եւ դա էր միակ պատճառը, որ համաձայնեցի ընդամենը հինգ սերիայում ներկայանալ որպես հյուր-կերպար,- նշել է դերասանուհին ու հավելել.
«Ուզում եմ շեշտել, որ ես իմ հայտարարությունները միշտ ուժի մեջ եմ պահում և չեմ պատրաստվում հեռուստասերիալով երկարաժամկետ ներկայանալ:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում