Չեմ զարմանա, որ վաղը նրանք հայկական ատոմային սուզանավ օդում խոցեն. Արծրուն Հովհաննիսյան
Սուտն էլ պիտի սահման ունենա, խելքին մոտիկ լինի: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ստորև ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.
«Հասկանալի է, որ նման պարտություններից հետո, ադրբեջանական քարոզչության համար ցանկալի է հնարավորինս մեծ ձեռք բերումներ ներկայացնել, սակայն սուտն էլ պիտի սահման ունենա, խելքին մոտիկ լինի:
Ես չեմ զարմանա, որ վաղը իրենք հայկական ատոմային սուզանավ օդում խոցեն, կամ ասենք միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կենդանի բռնեն»:
