«Չեմպիո’ն, չեմպիո’ն». Միհրան Հարությունյանը չկարողացավ զսպել հուզմունքը.VIDEO
Հայաստանի օլիմպիական հավաքականի մեդալակիրներն այսօր վերադարձան հայրենիք: Հարյուրավոր երկրպագուներ օդանավակայանում վանկարկում էին Միհրան Հարությունյանի անունը: Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը Հանրապետության հրապարակում ինքնագրեր բաժանեց երկրպագուներին և լուսանկարվեց նրանց հետ: Երկրպագուները շարունակ վանկարկում էին` «Միհրա'ն, չեմպիո’ն»: Մարզիկը չկարողացավ զսպել հուզմունքը: