Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչի խորհրդանշական հավաքականը
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումների խորհրդանշական հավաքականը: Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչի ուղեգիր են նվաճել Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան», Թուրինի «Յուվենտուսը», Մյունխենի «Բավարիան», Մադրիդի «Աթլետիկոն», ֆրանսիական ՊՍԺ-ն, պորտուգալական «Պորտուն» եւ Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող «Մոնակոն»: Քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա մարտի 20-ին:
Դարպասապահ. Ջո Հարթ («Մանչեսթեր Սիթի»):
Պաշտպաններ. Կրիստիան Ֆուխս («Շալկե»), Տիագո Սիլվա (ՊՍԺ), Դավիդ Լուիս (ՊՍԺ), Այմեն Աբդենուր («Մոնակո»):
Կիսապաշտպաններ. Յասին Բրահիմի («Պորտու»), Մարիո Սուարես («Աթլետիկո»), Կազեմիրո («Պորտու»):
Հարձակվողներ. Կարլոս Տեւես («Յուվենտուս»), Լիոնել Մեսի («Բարսելոնա»), Կլաաս-Յան Հունտելաար («Շալկե»):