1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Չեմ ուզում գնդակահարեն, բայց Նիկոլը պետք Է ստիպի, սր սնան սզնիվ ճանապարհով

«Առաջին լրատվական» զրուցակիցն է ԱՄՆ-ում բնակվող դերասան Լևոն Շարաֆյանը։

–Պարոն Շարաֆյան, հեղափոխություն, ըստ էության, տեղի ունեցավ նաև Սփյուռքում: Առաջին հերթին Սփյո՞ւռքը, թե՞ Հայաստանը պետք է ուժեղացնել:

Ես տարբերություն չեմ դնում Սփյուռքի և Հայաստանի միջև: Իմ կարծիքով՝ Հայաստանում կատարվեց անսպասելին, աներևակայելին: Անկեղծ ասած՝ ես չէի պատկերացնում, որ նման բան տեղի կունենա: Վերջապես մարդկանց երեսին ժպիտ է հայտնվել: Ես լսեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանում և մտածեցի՝ եթե ասածի գոնե 50 տոկոսն իրականացվի, հաստատ Նիկոլը կմտնի հայոց պատմության մեջ որպես համար առաջին վարչապետ և՛ իր ազնվությամբ, և՛ իր ուժող, և՛ իր դուխով: Նա ասաց բաներ, որ ես երբեք չէի լսել: 
Ես ուրախ եմ, որ վերջապես հայտնվեց մեկը, որ մտածում է ժողովրդի մաին: Եվ ես անկեղծորեն հավատում եմ նրան: Լինելով ազնիվ՝ ինքը թույլ չի տա, որ կողքինները գողանան և տարբեր ծրարներով գումարներ ստանան այսինչ-այնինչ ապրանքը ներմուծման թույլտվություն ստանալու համար: Ապրի, մալադեց տղան, նա իրոք ուժեղ է և արեց այն, ինչ անսպասելի էր և նախանձելի մյուս բոլոր հանրապետությունների համար: Մարդիկ մտածում են, թե այդ ինչ կատարվեց Հայաստանում այդքան հանգիստ և առանց արյան, իրար հարգելով: Մի բանից ես այդ օրերին ազդվեցի, որ հավաքների ավարտից հետո երիտասարդները Հանրապետության հրապարակում փողոցներն էին մաքրում: Ապրեն, մենք ունենք հրաշալի երիտասարդություն, և ապագան իրոք իրենցն է: Կառավարության նոր կաբինետի մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետև ոչ մեկին ծանոթ չեմ, հիմնականում երիտասարդ են և չգիտեմ՝ ինչպես կլինի, բայց եթե վարչապետը նշանակել է, ուրեմն մի բան գիտի, ոչինչ չեմ կարող ասել:
 
 

-Նախկին վարչապետներն էլ էին Սփյուռքին կոչ անում գալ և ներդրումներ անել Հայաստանում, Նիկոլ Փաշինյանն էլ է կոչ անում վերադառնան և ներդրումներ անեն Հայաստանում: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ այսօր Սփյուռքը պատրաստ է գալ և ներդրումներ անել, ներգրավվել պրոցեսներին:

-Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանի կոչերին ականջալուր են: Մի քանի երիտասարդ գիտեմ, որ պատրաստվում են վերադառնալ և գնալ ծառայության: Եվ դա ինձ ուրախացնում է: Մարդիկ, վերջին հաշվով, հավատացին, իսկ Աստված չանի, որ մարդը հավատքը կորցնի: Եվ Նիկոլը երեկ ասաց, որ այն օրը, երբ ինքը կկորցնի ժողովրդի վստահությունը, հաջոդ օրը հրաժարական կտա: Ու ինքը կանի, որովհետև այսօր նրան պահում է ժողովրդի վստահությունը: Ինքը ունի ծրագիր և այնքան պինդ է, որ թույլ չի տա, որ իրեն խանգարեն: Ես մի քանի ՀՀԿ-ականի ուղղակի հարգեցի, որոնք մնացին կուսակցության, և իրենք սկզբունքներին, գաղափարախոսությանը չեն դավաճանում, իսկ նրանք, ովքեր դիմում են գրում, հեռանում են, հետո կմտնեն մեկ ուրիշ կուսակցություն, ես այդպիսի մարդկանց չեմ հավատում: Ես ինչ-որ տեղ հավատում եմ, որ ՀՀԿ-ականները, ովքեր մնացել են, սպասողական վիճակում են: Եթե ընդունեցին, տեսան, որ Նիկոլը գործ է անում, անպայման կօգնեն, քանի որ, վերջին հաշվով, հայ են: Եվ ես ուզում եմ մի քիչ լավատես լինել: Ես չեմ ուզում ասել, որ բոլոր ՀՀԿ-ականները թշնամի են, թշնամի չկա, բոլորն էլ ուզում են, որ Հայաստանը լավ լինի, բայց տարբեր ճանապարհներով են գնում․ մեկը գնում է ազնիվ ճանապարհով, մյուսը՝ անազնիվ: Եվ հիմա Նիկոլը պետք է ստիպի, որ գնան ազնիվ ճանապարհով: Եվ եթե գնան ազնիվ ճանապարհով, կհայտնվեն Նիկոլի թիմում, չգնացի՞ն, ուրեմն դուրս կմնան:

-Նիկոլ Փաշինյանը բացահայտեց, թե ինչ մեխանիզմներ են գործել նախկինում, թե ինչպես են գործարարները ճամպրուկով գումարներ տարել Բաղրամյան 26: Պատասխատավության ենթարկվողներ չպետք է լինե՞ն, սա հաղորդում չէ՞ հանցագործության մասին:

-Այո՛, և Նիկոլն ասաց՝ հիմա հասել ենք նրան, որ մանր և խոշոր եղջերավոր անասունները արդեն կարող են ներմուծել առանց վարչապետի եղբորը հարցնելու: Եվ սա արդեն մեծ բան է:

Եվ ուրախ եմ, որ նշվեց, որ Մարտի մեկի ոճրագործությունը բացահայտվելու է: Ես դիմում եմ բոլոր լրագրողներին՝ հանդիպեն Նաիրի Հունանյանին և նրանից հարցազրույց վերցնեն: 19 տարի է անցել, և շատ բան կարող է պարզ դառնալ: Համ էլ կիմանանք՝ այդ տղան կա՞, թե՞ չկա, մենք էլ ենք ուզում իմանալ: Մարտի մեկը և Հոկտեմբերի 27-ը կբացահայտվեն: Տեսեք՝ հիմա Նաիրի Հունանյանը այլևս կորցնելու բան չունի, և հարցազրույցի ժամանակ շատ բան կպարզվի:

Ինչ վերաբերում է Մարտի մեկին, այստեղ բոլորի մեղքը կա, և Լևոն Տեր-Պետրոսյանի, որ ժողովրդին դուրս բերեց փողոց և հետո անտեր թողեց և փախավ: Ասում է՝ չէին ապահովում իմ անվտանգությունը: Բայց նա թողեց, լքեց ու փախավ: Եվ համար առաջին պատասխանատուն ինքն է: Նա դրեց հիմքը և՛ կոռուպցիայի, և՛ արտագաղթի, և սպիտակ արտագաղթի: Իսկ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ուղղակի լավ աշակերտներ էին, ավելի տաղանդավոր դուրս եկան իրենց ուսուցչից: Ե՛վ կոռուպցիան, և՛ թալանը հիմք դրվեց նրա օրոք: Նա Հայաստանն ամբողջովին քանդեց, անգամ Ղարաբաղն էր ուզում տալ: Եվ եթե մի պահ մտածենք, որ նրանք արդեն անցյալում են, թող ապրեն հանգիստ, նիրհեն, ուրեմն այս հեղափոխությունը ոչ մեկին պետք չէր: Պետք է անպայման բացահայտվի՝ վերևից ներքև: Եվ թալանված գումարները պետք է վերադարձնել բյուջե, միլիարդներ են: Ես արնախում չեմ, չեմ ուզում գնդակահարեն, նստեցնեն, բայց պետք է գողացած փողը հետ բերեն բյուջե: Եվ այդ օֆշորային միլիարդները պետք է վերադարձվեն բյուջե, դա ինձնից, քեզնից, հասարակ ժողովրդի գրպանից են գողացել, թոշակառու մարդու գրպանից են գողացել, և սա ավելի վատ է, քան սովորական գրպանահատը, ավելի վատ է, սարսափելի: Գումարները պետք է վերադառնան: Մինչև վերջին կոպեկը պետք է գա և բյուջե մտնի, այլապես այս հեղափոխությունը ոչ մեկին պետք չէր:

Եվ Նիկոլը սա կանի, նա շատ համառ տղա է և վախ չունի, սկզբունքային է, և այսօր թունելի վերջում լույսը երևում է:

 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan