«Չեպե» Ճանապարհային ոստիկանությունում. Կատարվում են ստուգումներ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայությունը մի քանի օր է ստուգումներ է իրականացնում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում։ Սույն ստուգումները, ըստ մամուլի տեղեկությունների, կապ ունեն պետական գերատեսչությունների սեփականությունը հանդիսացող պետհամարանիշներով մեքենաների վարորդների կատարած ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետ։
Բանն այն է,որ այդ համարանիշներով վարորդների կատարած խախտումների տուգանքների կտրոնները ուղարկվել են այդ գերատեսչություններ և դրանք չեն վճարվել։ Պետավտոտեսչությունն էլ իր հերթին բավարար միջոցներ չի ձեռնարկել, որ այդ տուգանքները սահմանված կարգով վճարվեն, և սա Սերժ Սարգսյանի նստավայրում համարվել է «չեպե»» ։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
