Ճերմակ արջը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն
ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում մեկնարկեց ըմբշամարտի աշխարհի առաջանությունը: Հայաստանի մարզասեր հասարակությունը մեծ անհամբերությամբ էր սպասում հատկապես Արթուր Ալեքսանյանի ելույթին: Ալեքսանյանն ամբողջությամբ արդարացրեց սպասումներն ու անցկացնելով 5 գոտեմարտ և բացահայտ առավելությամբ գետնելով իր բոլոր մրցակիցներին՝ նվաճեց 2015թ-ի հունահռոմեական ըմբշամարտի 98 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Արթուրն իր մեկնարկային գոտեմարտում (1/16) 8:0 հաշվով առավելության հասավ ճապոնացի Յաշուիրո Յոնեհիրայի նկատմամբ: Հաջորդ փուլում (1/8) Ալեքսանյանի մրցակիցը նորվեգացի Մարտին Համլետ Նիլսենն էր: Գոտեմարտն ավարտվեց հայաստանցի ըմբիշի 4:0 հաշվով հաղթանակով: Արթուր Ալեքսանյանի հաջորդ «զոհը» ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյն էր՝ 10:1: Կիսաեզրափակչում գյումրեցի ըմբիշը գոտեմարտեց ռումինացի Ալին Ալեքսուս Չիուրարիունի դեմ և առավելության հասավ 9:0 հաշվով: Ոսկե մեդալի համար գոտեմարտում ճերմակ արջը 3:0 հաշվով առավելության հասավ իրանցի Խասեմ Գոլամրեզա Ռեզաին նկատմաբ և երկրորդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն: