Չի բացառվում, որ Պերմյակովին հոգեկան հիվանդ ճանաչելը քաղաքական որոշում է. Ժամանակ
«Ժամանակ» թերթը զրուցել է Ռուսաստանի «Քաղաքացի, իրավունք, բանակ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, հայտնի իրավապաշտպան Սերգեյ Կրիվենկոյի հետ:
Դուք բացառո՞ւմ եք այն տարբերակը, որ դիտավորյալ են անում, որպեսզի Պերմյակովը հայտնվի հոգեբուժարանում եւ ոչ բանտում:
Դրա համար էլ ես ընդգծեցի, որ մենք պահանջում ենք բաց ու թափանցիկ քննություն: Պետք է հայ քննիչներին էլ թույլատրեն այդ ամենին մասնակցություն ունենալ որ բոլոր փաստաթղթերին տիրապետեն: Այս հանցագործությունն ուղղակիորեն պահանջում է, որ քննությունը տարվի բաց եւ թափանցիկ: Այլ տարբերակների դեպքում՝ մարդկանց մոտ միշտ էլ կասկածներ են լինելու, որ սա սարքվեց Պերմյակովին հոգեբուժարանի ուղարկելու համար:
Ես չեմ բացառում, որ ընդունվել է քաղաքական որոշում Պերմյակովին հոգեկան հիվանդ ճանաչելու հարցում: Ցավոք սրտի, նման բան կարող է լինել: Ես հուսով եմ, որ գոնե այս դեպքում՝ մեր քննիչները բարեխիղճ ու արդար կաշխատեն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
