Չի ինքնահաստատվում միայն դիակը. Առավոտ (խմբագրական)
Երբեմն մարդիկ իրար մեղադրելու համար ասամ են՝ «դու փորձում ես ինքնահաստատվել»: Դա իրականում մեղադրանք չէ: Չկա մարդկային ցեղի որևէ ներկայացուցիչ, որը չի փորձում ինքնահաստատվել: Դա անամ են բոլորը՝ միլիարդատերերից սկսած մինչև հեռուստացույցի տուփի մեջ ապրող բոմժը: Անում են գիտակից տարիքից մինչև վերջին շունչը: Չի ինքնահաստատվում միայն դիակը: Միակ հարցը, որն այս դեպքում առաջանում է՝ ինչպե՞ս:
Եթե մարդն ինքնահաստատվում է որևէ բան փնովելով՝ ուրեմն նա բավականաչափ ինքն իրեն չի սիրում: Ավելի ճիշտ՝ նա չի գտնում իր մեջ այնպիսի բաներ, որոնց համար իրեն կարելի է սիրել, և ենթագիտակցաբար ցանկանում է ապացուցել, որ մնացած մարդկությունն էլ իրենից ոչնչով լավը չէ: Երբ որևէ մեկը ձեզ վրա հարձակվում է՝ իրական, թե վիրտուալ դաշտում, խոսքերով, թե ֆիզիկապես, իմացեք՝ դա, ի վերջո, օգնություն աղերսող ճիչ է. մարդն, այդպիսով, խնդրում է՝ օգնիր ինձ գտնել իմ մեջ այնպիսի գծեր, որ ես ինքս ինձ դուր գամ: Ավաղ, դա շատ դժվար է անել:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
