Չի կարելի լքել Ռուսաստանը. Վոլոդինը կրկին հիշեցրել է զորահավաքի մասին
Զինվորական հաշվառման մեջ գտնվող անձինք իրավունք չունեն հեռանալ Ռուսաստանից:
Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:
Նա կրկին հիշեցրել է երկրում հայտարարված մասնակի զորահավաքի մասին և նշել, որ բոլոր զինապարտները պետք է խստիվ պահպանեն սահմանված օրենքի դրույթները: