Չի կարելի պաշտոններ խոստանալ և պատգամավորներին «զախոդվել»
"Սիրո և համերաշության՛ հասարակությունը չի կարելի փոխակերպել "ատելության և թշնամանքի" հասարակության:
Չի կարելի այլախոհությունը պիտակավորել որպես ազգային դավաճանություն:
Չի կարելի պաշտոններ խոստանալ և պատգամավորներին "զախոդվել" ու ասել, որ քաղաքական առևտրով չեք զբաղվում:
Չի կարելի ազդարարել ազատւթյան մասին՝ ու ճնշել մնացածի ազատությունը:
Չի կարելի խոսել արդարությունից, երբ գործիքակազմդ սկսում է չտարբերվել հեղափոխական տեռորի գործիքակազմից:
Չի կարելի բանակցություններից խոսել, իսկ իրականում կազմակերպել դեբատների ձևաչափ:
Սև ցուցակներ, հետո երևի անցակալիների ցուցակներ, հետո երևի գնդակահարման ցուցակներ, հետո երևի սննդամթերքի բաշխման ցուցակներ...
Այս ճանապարհը տանում է ոչ թե #ՀՀԿհեռացիր-ին այլ #Պետությունվերացիր-ին:
Պետք չէ սևացնել ոչ Նիկոլին, ոչ էլ Կարապետյանին, ոչ էլ որևէ մեկին: Դիպլոմը vs Գազպրոմը շատ թույլ փաստարկներ են: Հայաստանին ոչ թե կոմպրոմատների պատերազմ է պետք, այլ հետագա զարգացման ծրագրերի մրցակցություն, ոչ թե հոխորտալ է պետք, այլ լսելու ունակություն ունենալ, ոչ թե զագցմունք է պետք, այլ բանականություն:
Մինչև մայիսի մեկի ԱԺ հատուկ նիստը դեռ կա "ոսկե պատուհան":
Երբ մտնում ես փակուղի, ապա կես քայլ հետ գնալը նահանջ չէ, այլ թունելի վերջում լույս տեսնելու շանս: