«Չի կարող պատահել, Ծառուկյանն այդ քայլին չի գնա, նրա մեջքին կանգնած ենք. Տիգրան Կարապետյան
1in.am-ը գրում է. Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը բացասաբար կգնահատի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նահանջը պայքարից: «Բացասական, եթե այդպիսի հայտարարություն կա: Ես չեմ պատկերացնում, որ այսօր իշխանությանը նորից շանս տրվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կարապետիչը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Գ. Ծառուկյանը հայտարարություն էր տարածել, թե խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմել միմյանց դեմ, այլ հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատել:
«Ինչպես ես բազմիցս ասել եմ, մեր բոլորի և անձամբ իմ խնդիրը ես միշտ տեսել եմ մեր ժողովրդին, մեր երկրին օգտակար լինելու մեջ: Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմել միմյանց դեմ, այլ հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատել, ցույց տալ առկա բոլոր բացերը, գտնել լուծումներ և կյանքի կոչել դրանք: Միայն այդպես է հնարավոր վերացնել այն իրավիճակը, որն այսօր մենք ունենք մեր երկրում: Ցավով եմ նշում, որ վերջին օրերի ընթացքում գործընթացները մեր երկրում բոլորովին այլ ուղղությամբ են ընթանում: Սա որևէ բարի տեղ չտանող ուղղություն է: Դժվար չէ պատկերացնել, թե այն, ինչ կատարվում է հիմա, ինչի կհանգեցնի ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում: Այսպես շարունակվելու դեպքում չի շահի ոչ մեկը և առաջին հերթին՝ մեր ժողովուրդը: Այսպես շարունակել չի կարելի, հետո բոլորս մեղադրելու ենք ինքներս մեզ»,- նշել էր ԲՀԿ ղեկավարը:
մանրամասները` սկզբնաղբյուրում
