Չիլիի ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որում գտնվել է 38 մարդ, կործանվել է Անտարկտիկայի ճանապարհին
Չիլիի С-130 «Հերկուլես» ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որն անհետացել էր ռադարների էկրանից և որում գտնվել է 38 մարդ, կործանված են ճանաչել: Այս մասին հայտնել է երկրի ռազմաօդային ուժերը՝ իր թվիթերյան էջում:
Նման որոշում է կայացվել անձնակազմի հետ կապը կորցնելուց 7 ժամ անց:
Չիլիի ՌՕՈՒ-ն, ինչպես նաև ազգային ու օտարերկրյա ինքնաթիռները վթարի վայրում որոնողական աշխատանքներ են իրականացնում՝ հնարավոր ողջ մնացածներին փրկելու նպատակով:
C-130-ը մեկնել էր Պունտա Արենաս քաղաքի «Չաբունկո» բազայից, որը գտնվում է երկրի հարավում, և ուղևորվում էր Անտարկտիկայի ավիաբազա: Օդանավում գտնվել է անձնակազմի 17 անդամ և 21 ուղևոր:
Օդանավը տեղափոխում էր նավթատարի սպասարկման համար անձնակազմի, որը վառելիք է մատակարարում բազաներից մեկին: