Չինական ռմբակոծիչները առաջին անգամ մոտեցան ԱՄՆ-ի տարածքին՝ թռչելով Ռուսաստանից. Bild (Տեսանյութ)
Չինական ռմբակոծիչները առաջին անգամ մոտեցան ԱՄՆ-ի տարածքին՝ Ալյասկային՝ օդ բարձրանալով Ռուսաստանից: Այս մասին գրում է Bild-ը:
Սա 4 ռմբակոծիչների՝ ռուսական Տու-95-ի և չինական Xian H-6-ի առաջին համատեղ պարեկությունն էր՝ մոտենալով 300 կմ դեպի Ալյասկա։ Այնտեղ նրանց հետեւել են ամերիկյան ինքնաթիռները։
«Սա առաջին անգամն է, որ այս 2 երկրները միասին թռչում են այս կերպ։ Եթե դա կրկնվի, ես վստահ եմ, որ մենք պատրաստ կլինենք»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
Ռուսաստանի տարածքից Չինաստանն այժմ կկարողանա ուղղակիորեն սպառնալ ԱՄՆ-ին և Կանադային, ընդգծում է Bild-ը։
«Դա նման է այն բանին, թե ինչպես են չինական սուզանավերը շրջեն Սան Ֆրանցիսկոյի մոտ: Չինաստանը սպառնում է ԱՄՆ-ին իր սեփական բակում և ըստ էության ասում է. «Տեսեք, դուք խառնվում եք մեր ներքին գործերին Թայվանում, մենք կարող ենք նաև շատ մոտենալ ձեր հայրենիքին»,- լրատվամիջոցին ասել է Չինաստանի փորձագետ Յակուբ Ջանդան:
Չինաստանի հետ համատեղ զորավարժությունների շրջանակները հինգշաբթի հրապարակել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։