Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող ՀՀ քաղաքացին տարհանվել է
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Լյուդմիլա Բաղդասարյանը տարհանվել է և տեղափոխվել Ռուսաստան: «ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ Հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
Տեղեկացնում ենք նաև, որ ներկա պահին տարհանում իրականացվում է միայն կարանտինի շրջանից՝ Հուբեյ նահանգից: Հուբեյ նահանգում գտնվող ՀՀ մյուս քաղաքացիները հրաժարվել են տարհանման հնարավորությունից»,- նշված է տեքստում: