Չինաստանում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է չինական սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է РИА Новости-ն:
Ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 10.10-ի սահմաններում:
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: