Չինաստանում #COVID_19 կորոնավիրուսի պատճառով 5 մլն մարդ կորցրել է աշխատանքը. #SCMP
Չինաստանի պետական վիճակագրական բյուրոյի տվյալների համաձայն` փետրվարին քաղաքային բնակչության գործազրկության մակարդակը հասել է 6,2%-ի՝ գրանցելով երկրի համար ռեկորդային բարձր ցուցանիշ: Macquarie Group-ի տնտեսագետ Լարի Հունի խոսքով, վերջին երկու ամսվա ընթացքում չինացիների մեծ մասը կորցրել է աշխատանքը: Այս մասին գրում է South China Morning Post-ը:
«Ըստ պաշտոնական տվյալների՝ տարեվերջին Չինաստանի քաղաքներում աշխատում էր 442,5 միլիոն մարդ: Հիմա մոտ 4,67 միլիոն մարդ մնացել է առանց աշխատանքի»,- նշել է Լարի Հունը:
Վերլուծաբանները վստահ են, որ սա վերջնական ցուցանիշը չէ, և մինչև տարեվերջ Չինաստանում մոտ 9 մլն մարդ կկորցնի իր աշխատանքը:
Ըստ վիճակագրության՝ Չինաստանում մանրածախ առևտուրը նախորդ տարվա համեմատ նվազել է 20,5%-ով: Արդյունաբերական արտադրությունը նվազել է 13,5%-ով, հիմնական ներդրումները նվազել են 24.5%-ով: Դրական դինամիկան ունի միայն առցանց վաճառքը, այն աճել է 3%-ով:
Ըստ AdMarco-ի վերլուծաբանների՝ Չինաստանի տնտեսության աճը կնվազի կորոնավիրուսի պատճառով առնվազն 1%-ով, իսկ համաշխարհային տնտեսությունը՝ 0,5%-ով: