Չինաստանը չեղարկում է Հուբեյ նահանգում հայտարարված կարանտինը
Չինաստանի իշխանությունները կչեղարկեն Հուբեյ նահանգի բնակչության համար սահմանված սահմանափակումները մարտի 25-ից, գրում է ТАСС գործակալությունը: Երեքշաբթի տարածաշրջանի առողջապահության պետական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, նահանգի մայրաքաղաք հանդիսացող Ուհան քաղաքում կարանտինը կչեղարկվի ապրիլի 8-ին:
Ըստ փաստաթղթի՝ այդ որոշումը կայացվել է տարածաշրջանում համաճարակաբանական իրավիճակի բարելավման ֆոնին: