«Ճիշտը ոչ թե գազ, այլ դիզվառելիք օգտագործելն է, որն այդպիսի բռնկում չի առաջացնի». Ֆելիքս Ցոլակյան
«Վարկած կա, որ «Տոյոտա»-ն դիմացից խփել է «Գազել»-ին, որից հետո հետևից եկող «ՎԱԶ 2106»-ը նույնպես հարվածել է «Գազել»-ին: Դրանից հետո գազի արտահոսք է եղել ու բռնկում է եղել...Շատ արագ է վառվել, նույնիսկ փրկարարները չեն կարողացել մոտիկ կանգնել՝ հանգցնելու համար. 5-6 մետրից են կատարել աշխատանքները»,-այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարին, ասել է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նախարարը նշել է, որ ճիշտը ոչ թե գազ, այլ դիզվառելիք օգտագործելն է, որն այդպիսի բռնկում չի առաջացնի. «Պետք է վարքագիծ մշակվի, որ կարողանանք այսպիսի դժբախտ դեպքերից խուսափել: Հնարավոր է նման նախաձեռնությամբ հանդես գանք»,- ասել է Ֆ. Ցոլակյանը:
