Չկա առավել շատ խաղաղություն ցանկացող մարդ, քան զինվորականները․ Օհանյան
Չկա մի անձ, քաղաքական ուժ, որը չձգտի խաղաղության, չկա առավել շատ խաղաղություն ցանկացող մարդ, քան զինվորականները՝ մարդիկ, ովքեր խաղաղություն չլինելու պարագայում առաջինն են տուժելու։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները՝ նշելով, որ խաղաղությունը անվտանգության երաշխիք չէ։
«Այն հիմնարար արժեք է, որը ձեւավորվում է ազգային եւ միջազգային երաշխիքների միջոցով։ Ազգային երաշխիքները բանակն ու ներքին կայունությունն են, իսկ միջազգայինը՝ արտաքին քաղաքականությունը՝ երկկողմ բանակցությունների եւ բազմակողմ ռազմաքաղաքական դաշինքների շրջանակում»,-ասաց նա։
