Չկա մեկը, որ չսիրե Երան մայրիկին
Երան մայրիկի հետ ծանոթացել եմ երկու տարի առաջ տիկին Լենայենց տանը, այդ օրը միասին դուրս եկանք և ողջ ճանապարհին Երան մայրիկի հետ զրուցելով չզգացի ինչպես անցավ ճանապարը: Երբ ասում ենք Երան մայրիկ, միանգամից աչքներիս առաջ կանգնում է այդ փոքրամարմին, համեստ, բարի, սակայն շատ թախծոտ աչքերով մայրիկը: Նա Սիրիայի արհավիրքներից մազապուրծ եղած մեր հայրենակիցներից է, ցավոք բոլորի նման նա էլ ունի այնտեղ թողած ցավ ու կսկիծ՝ որդին՝ Վրեժ Ջաբաղջուրյանն արդեն 4-րդ տարին է ինչ կնքել է մահկանացուն ահաբեկիչների ռմբակոծոթյուններից մեկի ժամանակ: Մայրն իր կսկիծը խեղդելով ինքն է շատերին մխիթարիչ խոսքեր ասում: Չկա մեկը, որ չսիրե Երան մայրիկին: Այսօր՝ 15.06.2018թ. Երևանում ապրող ողջ սիրիոհայությունը հավաքվել էր Զորավոր եկեղեցում Վրեժ Ջաբաղջուրյանի հոգեհանգստյան արարողակարգի: Արարողակարգից հետո եկեղեցվո հյուրատանը հավաքվածները պատմում էին նրա հայրենանվեր գործունեության մասին, մայրը էլ ավելի փոքրացած այդ թախծոտ աչքերը փայլեցնելով լսում էր այն նույն պատմություններն ինչն այդքան շատ լսել էր այս չորս տարիների ընթացքում և էլի ու էլի էր ցանկանում լսել: Մեր անուշ Երան մայրիկ...
Մանուշակ Ստեփանյան

