Չկա նման բան. Սամվել Ալեքսանյանը պնդում է՝ Արթուր Ալեքսանյանին չի արգելել հավի բուդ ներկրել
Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը հերքում է մամուլի տեղեկություններն այն մասին, թե ինքը հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին ամսական 5 հազար դոլար է առաջարկել՝ հորդորելով հրաժարվել հավի բուդ ներկրելու մտադրությունից:
«Չկա նման բան»,- այսօր՝ մայիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Սամվել Ալեքսանյանը միեւնույն ժամանակ վստահեցրեց, որ ինքը որեւէ մեկի բիզնեսին չի խոչընդոտում:
Նշենք, որ Արթուր Ալեքսանյանն իր հերթին նույնպես հերքել են այդ տեղեկությունները՝ նշելով, որ ինքը ոչ ոքից ոչ մի «դաբրո» չի ստացել, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է:
