«Չկա ռազմական լուծում»․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է աշխարհին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ տարածաշրջանային և միջազգային խաղացողներն օգնեն ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կարգավորմանը, այս մասին փոխանցել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Գուտերեշը դատապարտել է հակամարտությունը, որը շարունակվում է՝ չնայած միջազգային հանրության կողմից ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու բազմաթիվ կոչերին: Նա ցնցված է բնակելի տարածքների գնդակոծման մասին հաղորդագրություններից։
«Գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը»,- նշված է Դյուժարիկի հայտարարության մեջ։