1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ճնշման հիմնական գործիքն են դարձել անիծյալ Բայրաքթարները, ինչպե՞ս ոչնչացնել

«Երեկ մենք մեկնել էինք Գեղարքունիքի մարզ՝ մեր հիմնադրամի կողմից սարքավորումների հերթական խմբաքանակը տանելու առաջնագիծը պաշտպանող մեր մարտական ստորաբաժանումներին։ Մեր այցելությունը զուգադիպեց տառացիորեն մեկ օր առաջ Վերին Շորժայի հատվածում տեղի ուենեցած թշնամական սադրանքի և հաջորդած մարտական ընդհարման հետ, և մենք հնարավորություն ունեցանք տեղում ծանոթանալ իրավիճակին ու հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ վերլուծել թե տեղի ունեցած ընդհարման պատճառները, և թե թշնամուն հակազդելու իրական հնարավորությունները։


Ես չէի ցանկանա հատուկ խորանալ այս սադրանքի քաղաքական դրդապատճառների հետ՝ ակնհայտ է, որ դա կապված է թե Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես, դրանցում Հայաստանի Հանրապետության բավական ռիսկային դերակատարման, թե թշնամու կողմից Արցախի ապագա կարգավիճակի հարցում շարունակվող ճնշման, թե այսպես կոչված "հայ-թուրքական կարգավորման" հետ՝ և այս ամենի ցավալի գինը այսօր վճարում են երիտասարդ հայ զինվորները։ Ինձ համար ավելի կարևոր է սակայն, թե ինչ ռազմական մարտավարություն է որդեգրել թշնամին, և ինչպես կարելի է դրան իրատեսորեն հակազդել։

Հունվարի 11-ին թշնամին սկսել է սադրանքը՝ մեր տարածք դեռևս անցած տարի մայիսին ներթափանցած իր դիրքերից մեկից։ Հրաձգության արդյունքում հենց թշնամին է տվել առաջին կորուստը։ Կրակի ինտենսիվությունը աստիճանաբար ավելացել է, սակայն մեր դիրքապահ զինվորները օրվա ընթացքում հերոսական մարտ են վարել, և շարունակել են կորուստներ պատճառել թշնամուն։ Սպառելով դիրքային մարտի միջոցները, թշնամին օդ է բարձրացրել Բայրաքթար տիպի երկու գրոհային ԱԹՍ, որոնց արձակած ճշգրիռ ռումբերից նահատակվել են մեր երեք հերոսները՝ Ռուդիկը, Արթուրը և Վահանը։ Արդեն դրանից հետո, հայկական կողմը ստիպված է եղել հրետանի կիրառել, համարյա ավերելով նախահարձակ թշնամու դիրքը, և նրան նոր կորուստներ պատճառելով։ Թշնամու համար սեփական կորուստները, սակայն էական չեն, դրանք հաճախ թաքցվում են նույնիսկ զոհվածների ընտանիքից, փոխարենը կարևոր է այն հոգեբանական ճնշումը, որն այն գործադրում է հայկական հասարակության վրա յուրաքանչյուր այսպիսի սադրանքով։ Այսօր այդ ճնշման հիմնական գործիքն են դարձել անիծյալ Բայրաքթարները, և խնդիրը նրանում է, թե ինչպես դրանք ոչնչացնել։


Ի հեճուկս Հայաստանում տարածված կարծիքի, Բայրաքթարը բոլորովին էլ անխոցելի չի, անցած պատերազմի ընթացքում մեր ՀՕՊ հաշվարկները առնվազն 6 այդպիսի ԱԹՍ են խոցել Արցախի երկնքում։ Խնդիրը նրանում է սակայն, որ նույն պատերազմի ընթացքում մեր արդիական ՀՕՊ միջոցների զգալի մասը ևս շարքից դուրս է եկել, իսկ մնացածները այս պահին չեն բավարարում՝ ամբողջ առաջնագծով օդային տարածությունը օպերատիվ ծածկելու, թշնամին էլ դա հրաշալի հասկանում և փորձում է շահագործել մեր այդ թույլ տեղը։ Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ այսօր Բայրաքթարներին հակազդելու մի քանի իրատեսական միջոց կա՝

ա) համալրել մեր ՀՕՊ զինանոցը նոր սպառազինությամբ, մասնավորապես, Тор, Панцирь, կամ Бук տեսակի, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը Բայրաքթարների դեմ պայքարում։ Երկարաժամկետ, սա առավել երաշխավորված լուծումն է, սակայն այն թե ժամանակատար է, և թե խիստ ծախսատար, քանի որ նոր մեծաքանակ սպառազինությունների ձեռքբերումը թանկ է։ Հնարավոր է սակայն միջանկյալ լուծում, որով մենք ՌԴ բանակից ժամանակավոր ստանում ենք օգտագործված միջոցներ, և դրանցով փակում գոնե առավել խոցելի հատվածները՝ նախկինում այդպիսի պրակտիկա բազմիցս կիրառվել է, և հիմա էլ հնարավոր է,քաղաքական կամքի առկայության պայմաններում։

բ) Բայրաքթարների դեմ պայքարի մեկ այլ արդյունավետ միջոց կարող են հանդիսանալ СУ-30 գրոհային կործանիչ ինքնաթիռները, որոնք մեծ շուքով գնվեցին պատերազմից առաջ, սակայն այդպես էլ չկիրառվեցին մարտադաշտում՝ ըստ տարբեր կցկտուր բացատրությունների, պատրաստված անձնակազմերի և համապատասխան զինամթերքի բացակայության պատճառով։ Նույն ՌԴ աջակցությամբ այսօր երկուսն էլ հնարավոր է լրացնել, և առնվազն սեփական օդային տարածքը մաքրել թշնամու ԱԹՍ-երից։


գ) վերջապես, Բայրաքթարներին կարելի է նաև ասիմետրիկ պատասխան տալ, թշնամու դիրքերի վրա կիրառելով սեփական հարվածային ԱԹՍ-երը։ Այսօր արդեն Հայաստանում մի շարք ընկերություններ ընդունակ են արտադրել դրանք, սակայն մեր համար անհայտ պատճառներով, ՀՀ Պաշտպանության նախարարությունը դեռևս չի շտապում գնել և կիրառել դրանք։

Այս լուծումներից յուրաքանչյուրը իրատեսական է, սակայն հստակ քաղաքական կամք և նաև որոշակի մասնագիտական կոմպետենցիա է պահանջում։ Հայաստանում գործող իշխանությունը դրանցով երբեք աչքի չի ընկել, արդյունքում մենք շարունակում ենք վճարել մեր զավակների արյամբ։ Գեղարքունիքում տեղի ունեցած վերջին ընդհարումը և մեր հերոս նահատակների արյունը պետք է վերջին հիշեցումը դառնա, որ այսպես շարունակել այլևս չի կարելի, պետք է դուրս գալ այս կործանարար թմբիրից և իրական գործողություններով պաշտպանել սեփական երկիրը թշնամու ոտնձգություններից։

Համոզված եմ, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա, անիծյալ Բայրաքթարները արդյունավետ կոչնչացվեն, և թշնամու բոլոր սադրանքները կճնշվեն բնում՝ մինչ այդ, իմ վշտակցությունն եմ հայտնում մեր հերոս նահատակների ընտանիքներին և մերձավորներին, և իմ անվերապահ զորակցությունը մեր բոլոր այն զինծառայողներին, որոնք ի հեճուկս քաղաքական ղեկավարության ապաշնորհության, շարունակում են արիաբար պաշտպանել մեր երկրի սահմանները ու մեր ժողովրդի անվտանգությունը»:

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan